Առողջապահության լրատու 10-11.2012
Առասպելներ ատամների իմպլանտացիայի մասին
Ատամների իմպլանտացիան արդեն 50 տարվա պատմություն ունի: Այդ ժամանակահատվածում բավական փորձեր, բացասական հետևանքներով վիրահատություններ են կատարվել, շատ սխալներ են եղել: Հատկապես, դրա համար էլ միայն փորձառու մասնագետները կարող են 100%-ոց երաշխիք տալ իրենց կատարած աշխատանքի համար:
Այնուամենայնիվ, պացիենտների կողմից դեռևս որոշ անվստահություն կա այս բուժգործողության նկատմամբ: Փորձենք պարզել իմպլանտացիայի մասին առավել շատ ծանոթ առասպելները:
Իմպլանտացիան շատ ցավոտ է
Իմպլանտի տեղադրումը ոսկրային հյուսվածքում, իհարկե, անցկացվում է անզգայացման ներքո: Բավական է միայն մեկ ներարկում, որպեսզի մարդը ոչինչ չզգա: Կարելի է նաև խորը անզգայացում կատարել` պացիենտի ցանկությամբ: Հակառակ տարածված կարծիքի, ծնոտի ոսկորը, որտեղ տեղադրվել է իմպլանտը, նյարդային ռեցեպտորներ չունի և այդ պատճառով էլ այն չի կարող ցավել:
Վիրահատությունից հետո, բնականաբար, սննդի ծամելու հետ կապված որոշ անհարմարություններ կլինեն, սակայն ճիշտ խնամքի և բժշկի բոլոր հանձնարարականների կատարման դեպքում, հետևանքները կարելի է նվազագույնի հասցնել:
Որպես կանոն, իմպլանտատ տեղադրելուց հետո բոլոր տհաճ զգացողությունները սահմանափակվում են կարերի հատվածում ոչ մեծ անհարմարավետության զգացումով:
Շատ երկար է տևում
Մեկ իմպլանտատի տեղադրման համար, որպես կանոն, պահանջվում է 20-40 րոպե: Հետո սովորաբար պետք է անցնի 2-3 ամիս, որի ընթացքում իմպլանտատը սերտաճում է, իսկ մինչ այդ բժիշկը պատրաստում է իմպլանտատի ատամնապսակը: Չնայած իմպլանտատի սերտաճման համար 2-3 ամիսը համարվում է դասական ժամանակահատված, ժամանակակից իմպլանտատները և որոշ կլինիկական իրավիճակներ հնարավորություն են տալիս ատամնապսակներ պատրաստել իմպլանտ տեղադրելու հենց հաջորդ օրը: Ամեն ինչ պայմանավորված է ոսկրի մեջ տեղադրման պահին իմպլանտատի ֆիքսացիայով: Որքան պինդ «նստի» իմպլանտատը ոսկրի մեջ, այնքան շուտ հնարավոր կլինի անցնել պրոթեզավորմանը: Այնպիսի դեպքերում, երբ ատամները վաղուց են հեռացվել, կամ էլ պացիենտի անատոմիական որևէ առանձնահատկության պատճառով ծնոտոսկրը լրջորեն վնասվել է (ատրոֆիա), հնարավոր է, որ իմպլանտատ դնելը մի քիչ ձգձգվի: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ անհրաժեշտ է սկզբից ոսկոր աճեցնել այնտեղ, որտեղ այն չի բավականացնում, այսինքն ոսկրային պլաստիկա կատարել: Նման դեպքերում վերջնական արդյունքի ժամկետները փոփոխվում են:
Օրգանիզմը վանում է իմպլանտները
Իմպլանտները չեն սերտաճում միայն 2% դեպքերում և, միայն այն պատճառով, որ մարդու մոտ կամ ալերգիա է առաջացել մետաղական առարկայի նկատմամբ, կամ սխալ տեղադրման հետևանքով: Իմպլանտը պատրաստվում է տիտանից, նյութ, որին մեր օրգանիզմը չի ընդունում որպես օտար մարմին: Ողջ աշխարհում բժիշկ-իմպլանտոլոգների ավելի քան 30 տարվա փորձը ցույց է տալիս, որ իմպլանտատների 98%-ը սերտաճում է և ծառայում է մարդուն 25 տարուց ավելի: Հատկապես, դրա համար էլ վանման տոկոսն այնքան էլ մեծ չէ:
Չափից ավելի թանկ արժե
Իմպլանտացիան, իրոք, այնքան էլ մատչելի բուժգործողություն չէ: Սակայն հարկ է հաշվի առնել, որ իմպլանտը լիովին կատարում է առողջ ատամի ֆունկցիան, դրա համար էլ, կարծում ենք, արժե և մի քիչ ավելին վճարել: Ճիշտ խնամքի դեպքում իմպլանտները ծառայում են ամբողջ կյանքում, ինչը չի կարելի ասել մնացած այլ պրոթեզների մասին, որոնց ծառայության առավելագույն ժամկետը 10 տարի է: Ընդ որում, այդ տարիների ընթացքում հարկ է բազմաթիվ անգամներ այցելել ատամնաբույժին` պրոթեզի շտկման համար: Իսկ վերջնական տեղադրումից հետո, իմպլանտներն ամենևին էլ ոչ մի անհարմարություն չեն պատճառում:
Իմպլանտները նման են սովորական պրոթեզներին
Այդպես կարող են կարծել միայն այն անձինք, ում չի հետաքրքրում սեփական ատամների առողջությունը: Իմպլանտները, ի տարբերություն սովորական պրոթեզների, օժտված են մի շարք առավելություններով.
- իմպլանտով կարելի է փոխարինել միայն մեկ ատամը, առանց վնասելու հարևան ատամներին:
- Իմպլանտը հեռացրած ատամի տեղում թույլ է տալիս պահպանել ոսկրային հյուսվածքը:
- Իմպլանտները թույլ են տալիս լիովին վերականգնել կորցրած ատամնաշարը, ինչպես շարժական, այնպես էլ մշտական պրոթեզների դեպքում:
- Ատամնաշապիկների տակ, որոնց հիմքում իմպլանտներն են, սննդի մնացորդներ չեն հավաքվում:
Մեզ մոտ դեռևս չեն կարողանում ճիշտ տեղադրել իմպլանտներ
Շատ ատամնաբույժներ հաճույքով են ընդօրինակում արտասահմանյան գործընկերների փորձը և կատարելագործվում են որակավորման բարձրացման կուրսերում կամ վարպետության դասընթացներում: Դա բավական դյուրին է ստուգել. շատ ատամնաբուժարաններում պատերին փակցված են կլինիկայի բժիշկների դիպլոմները: Ավելին, մեզ մոտ արդեն մեծ քանակությամբ նման վիրահատություններ են կատարվել: Կարևոր է գտնել այն բժշկին, ով լավ փորձ և դրական հանձնարարականներ ունի: Այդ դեպքում բոլոր կասկածները կվերանան:
Իմպլանտացիան բազմաթիվ տհաճ հետևանքներ ունի
Իմպլանտացիայից հետո հետևանքների ցուցակն, իրոք, մեծ է: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ դրանք բոլորը հենց ձեզ են վերաբերում: Կարիեսի բուժման դեպքում նույնպես կարող են մի շարք բարդություններ առաջանալ, սակայն մենք այդ մասին, չգիտես ինչու, չենք մտածում: Եթե բժիշկը մեծ զգուշությամբ և ամենայն պատասխանատվությամբ վերաբերվի անցկացվող վիրահատությանը, իսկ պացիենտը կարողանա կատարել բոլոր ցուցումները, վիրահատությունից հետո բացասական հետևանքներ չեն առաջանա:
Բոլորին չէ, որ կարելի է իմպլանտատ տեղադրել. հակացուցումները շատ են:
Իմպլանտատ տեղադրելու համար բացարձակ հակացուցումներ չկան: Ժամանակավոր հակացուցում կարող է լինել հղիությունը: Իմպլանտացիայի առումով մի քիչ զգույշ պետք է լինեն ներքին օրգանների համակարգային հիվանդություններ ունեցող մարդիկ (շաքարային դիաբետ, հիպերտոնիա), ինչպես նաև նրանք, ովքեր կախվածություն ունեն իրենց վնասակար սովորություններից (ծխել, ալկոհոլ): Չնայած այս ամենն ամենևին չի նշանակում, թե իմպլանտացիան նման պացիենտներին հակացուցված է: Պացիենտի ճիշտ վարման դեպքում, վիրահատությունից հետո, նույնիսկ շաքարային դիաբետի ծանր ձևի դեպքում, բոլոր իմպլանտատները սերտաճում են և հիանալի կատարում իրենց գործառույթը:
Իմպլանտացիայի հակացուցումների երկու տեսակ գոյություն ունի: Առաջին խմբին է դասվում ՁԻԱՀ-ը, շաքարային դիաբետը, արյան մակարդելիության խանգարումները, ուռուցքաբանական և սրտի հիվանդությունները: Մնացած բոլոր հակացուցումները ժամանակավոր են: Եթե քրոնիկական ինչ-որ հիվանդություն սրացման փուլում է, անհրաժեշտ է պարզապես որոշ ժամանակ սպասել, մինչև պացիենտն իրեն ավելի լավ կզգա: Այնպես որ, իմպլանտացիայի դեպքում հակացուցումներն այնքան էլ շատ չեն:
Կարդացեք նաև
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն օրերս գործակարգավարական խորհրդակցություն էր հրավիրել` Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների ու բաժինների պետերի մասնակցությամբ...
Հարգելի գործընկերներ, հունիսի 21-ին մեր երկրում հերթական անգամ նշում ենք բուժաշխատողի օրը: Ես սրտանց շնորհավորում եմ բոլորին մասնագիտական տոնի առիթով: Մաղթում եմ ամուր առողջություն և կամք, անձնական երջանկություն ու միայն խաղաղ...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Բեռլինի կարմիր խաչի միջազգային համագործակցության բաժնի պատասխանատու Ռաիներ Օտտոյին և «Ֆյուր Արմենիեն» հիմնադրամի ներկայացուցիչ Ալեքսան Տեր-Մինասյանին...
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է ԱՄՆ «Դայրեկտ Ռելիֆ Ինթերնեյշնալե կազմակերպության միջազգային ծրագրերի տնօրեն Ժենևյե Բիտերին և կազմակերպության գլխավոր դեղագետ Քեթլին Գրաբովսկուն...
«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության առաքելության ղեկավար Կլոդ Գալինիեն և կազմակերպության բժշկական համակարգող Սայֆուլ Քայյումը քաղաքավարական այցով հանդիպել են ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին...
Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Ա.Հեֆֆերնին, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության առաքելության ղեկավար Ջաթինդեր Չիմային, ԱՄՆ ՄԶԳ ժողովրդավարական, առողջապահական և սոցիալական բարեձոխումների գծով պատասխանատու Սթիվեն Բրագերին...
2012թ. այս վիրուսային հիվանդության դեպքերի նվազում է նկատվել: Միայն 3 երկիր (Աֆղանստան, Նիգերիա և Պակիստան) պոլիոմիելիտի առումով համաճարակային են համարվում: 1988թ. այդ երկրների թիվը 125-ն էր...
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք, թե ինչ հագեցած էին անցնում մանկության և վաղ պատանեկության օրերը և դրանք որքան միակերպ են դառնում տարիքի հետ: Մանկական տարիներին մենք հասցնում էինք ամեն ինչ. սովորել, զբոսնել, ընկերություն անել...
Նոր հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ բացի արյան հայտնի I, II, III և IV խմբերից, գոյություն ունեն ևս երկուսը, որոնք գիտնականներն անվանել են լանգերայս և ջունիոր...
Ին՞չ է այտուցը: Գիտական սահմանումների համաձայն, դա հյուսվածքներում հեղուկի ավելորդ կուտակումն է: Մարդու օրգանիզմում ջուրը կազմում է 70%: Դրա մոտ 2/3-ը գտնվում է բջիջների մեջ, իսկ 1/3-ը` միջբջջային հատվածներում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն